ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ. Վրաստանը ակտիվ դեր է խաղում հայ-ադրբեջանական կապերում
  ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ.  Վրաստանը ակտիվ դեր է խաղում հայ-ադրբեջանական կապերում
10:00     20 10 2021    
«Վրաստանը շատ կարևոր և ակտիվ դեր է խաղում հայ-ադրբեջանական կապերում»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ -ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպումից հետո:

Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր:

«Երեկ ես Ադրբեջանում էի, իսկ վաղը կմեկնեմ Երևան: Քննարկման համար շատ հարցեր կան: Ես շնորհակալություն հայտնեցի նախարարին Հարավային Կովկասի երեք երկրների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նախաձեռնության համար: Վրաստանը շատ կարևոր և ակտիվ դեր է խաղում ադրբեջանա-հայկական կապերում», - ասել է Կոլոմինան:
Zinvor.info

Հեշթեգներ. Կոլոմինա   ՆԱՏՕ  


Լրահոս