Այսօր մենք անկախության վերականգնման տարեդարձը նշում ենք` որպես հաղթական ժողովուրդ
  Այսօր մենք անկախության վերականգնման տարեդարձը նշում ենք` որպես հաղթական ժողովուրդ
16:57     18 10 2021    
«Իմ նախաձեռնությամբ ներկայացված օրինագծի ընդունմամբ, այս տարվանից հոկտեմբերի 18-ը մեր երկրում նշվելու է, որպես Անկախության վերականգնման օր»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է՝ անկախության վերականգնման 30-րդ տարեդարձի կապակցությամբ ադրբեջանական ժողովրդին ուղղված նախագահ Իլհամ Ալիևի ուղերձում:

«Այսօր, մեր անկախության 30-ամյա պատմության մեջ առաջին անգամ՝ մենք անկախության վերականգնման տարեդարձը նշում ենք, որպես հաղթական ժողովուրդ, որն ապահովեց իր տարածքային ամբողջականությունը: Եվս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ ողջ ադրբեջանական ժողովրդին՝ մեր նորագույն պատմության այս նշանակալի իրադարձության կապակցությամբ և փոխանցում իմ լավագույն ցանկությունները:

Մեր անկախությունը հավերժ է, անշրջելի, անխորտակելի», - ասվում է ուղերձում:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս