Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Լավրովի հետ
 Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Լավրովի հետ
17:33     14 10 2021    
2021 թվականի հոկտեմբերի 14 -ին Մինսկում՝ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցության շրջանակներում, արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:

Ինչպես Zinvor.info-ին հայտնել են ԱԳՆ-ում՝ նախարարները քննարկել են ադրբեջանա-ռուսական համագործակցության օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում հաջորդ տարի՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակներում անցկացվելիք միջոցառումները:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև 2020 թվականի նոյեմբերի 10 - ի եռակողմ հայտարարության լիարժեք իրականացման և տարածաշրջանային հարցերի շուրջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   Լավրով  


Լրահոս