Ադրբեջանցիները Գորիս-Կապան ավտոճանապարհում մաքսային անցակետ են կառուցում
 Ադրբեջանցիները Գորիս-Կապան ավտոճանապարհում մաքսային անցակետ են կառուցում
13:28     13 10 2021    
Ադրբեջանցիները մեծ թափով շարունակում են Գորիս-Կապան ավտոճանապարհի աջ և ձախ հատվածներում սկսած շինարարական աշխատանքները։

Որքանով մեզ տեսանելի է, նրանք ճանապարհի երկու կողմերում մաքսային անցակետ և բենզալցակայան են կառուցում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետի տեղակալ Կամո Քոչարյանը։

Մինչ մաքսակետի շինարարության ավարտը՝ ադրբեջանցիներն այդ հատվածում կրպակ-կայան են տեղադրել, որտեղ էլ իրանցի բեռնատարների վարորդները վճարում են հարկերը՝ դրանից հետո միայն շարունակելով ճանապարհը։ Կամո Քոչարյանի խոսքով՝ ճանապարհի սկզբում ոստիկանական անցակետն է, այնուհետև մաքսային անցակետն ու բենզալցակայանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Գորիս-Կապան  


Լրահոս