Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւը ՝ ազատագրված Ֆուզուլի քաղաքում Ադրբեջանի դրոշը բարձրացնելուց հետո, տեղեկացնում է
Zinvor.info-ն:
Երկրի ղեկավարն ասաց. «Ամբողջ աշխարհը պետք է տեսնի, թե ինչ է նշանակում հայկական վայրենություն, և մենք դա ցույց կտանք ամբողջ աշխարհին: Ոչ միայն Ֆուզուլին, այլ նաև Աղդամը և այլ քաղաքներ: Ասես մի վայրենի ցեղ էր անցել այս հողերով: Նա ուզում էր ոչնչացնել և թալանել ամեն ինչ, ջնջել մեր մշակութային, պատմական և կրոնական ժառանգությունը, բայց չկարողացավ հասնել իր ուզածին: Քանի որ մենք պետք է գայինք, մենք ստիպված էինք վերադառնալ: Մենք եկանք ու վերադարձանք: Մենք դուրս մղեցինք թշնամուն մեր հողերից և բարձրացրինք Ադրբեջանի պետական դրոշը: Այսուհետ մենք կապրենք այս հողերում, ինչպես ապրել ենք դարեր, ապրել է մեր ժողովուրդը»: