Թուրալ Գյանջալիևը հայտարարել է՝ հայազգի քաղաքացիների իրավունքների ապահովման մասին
  Թուրալ Գյանջալիևը հայտարարել է՝  հայազգի քաղաքացիների իրավունքների ապահովման մասին
16:49     08 10 2021    
«Վերադարձ Ղարաբաղ» հասարակական միավորման նախագահ, պատգամավոր Թուրալ Գյանջալիևը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպել է՝ Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) հատուկ ներկայացուցիչ Քարի Հենրիկսենի հետ:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին պատգամավորը գրել է Twitter- ի իր միկրոբլոգում:

Թ.Գյանջալիեւը նշել է, որ նա, որպես Խանքենդիի պատգամավոր, շահագրգռված է աշխատել ապահովելու՝ Ադրբեջանի քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում հայազգի քաղաքացիների վերաինտեգրումը:

«Ե՛վ Ադրբեջանի նախագահը, և՛ կառավարության մյուս ներկայացուցիչները հայտարարել են՝ մեր բոլոր հայազգի քաղաքացիներին քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում վերաինտեգրելու ցանկության մասին: Նրանք կկարողանան օգտվել բոլոր սահմանադրական իրավունքներից Ադրբեջանի սահմաններում: Որպես պատգամավոր՝ ես այս մասին բազմաթիվ հաղորդագրություններ են ստանում Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ապրող հայերից: Նրանք ցանկություն են հայտնել դիմել ադրբեջանական անձնագիր ստանալու համար: Մենք նաև կցանկանայինք լուծել հումանիտար հարցերը», - ասել է նա:
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրալ-Գյանջալիև  


Լրահոս