Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Պակիստանի նախագահին
 Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Պակիստանի նախագահին
15:49     07 10 2021    
Նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել՝ Պակիստանի Իսլամական Հանրապետության նախագահ Արիֆ Ալվիին:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, նամակում ասվում է.

Չափազանց վշտացած եմ՝ Ձեր երկրի Բելուջիստան նահանգում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների մասին լուրերից:

Այս ողբերգության կապակցությամբ, իմ անունից և Ադրբեջանի ժողովրդի անունից, խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհերի ընտանիքներին և հարազատներին, Պակիստանի եղբայրական ժողովրդին, վիրավորների մաղթում եմ ապաքինում և երկրաշարժի հետևանքների հնարավորինս շուտ վերացում:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիեւ  


Լրահոս