Մեր ժողովրդի դարավոր պատմության մեջ նման հաղթանակ չի եղել
  Մեր ժողովրդի դարավոր պատմության մեջ նման հաղթանակ չի եղել
13:31     05 10 2021    
«Մեր հաղթանակը Երկրորդ Ղարաբաղյան պատերազմում պատմական է: Մեր ժողովրդի դարավոր պատմության մեջ նմանատիպ Հաղթանակ չի եղել: Ամբողջ ժողովուրդը միավորվեց այս Հաղթանակին հասնելու համար, կանգնեց մեր բանակի թիկունքին, որը արժանապատվորեն կատարեց Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանները»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ, ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը Ջաբրայիլի շրջանի հասարակայնության ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Մեկ անգամ ևս ուզում եմ ասել, որ մենք վերականգնեցինք պատմական արդարությունը՝ ցուցաբերելով հերոսություն, անձնազոհություն, արյուն թափելով, կրելով կորուստներ, վռնդեցինք թշնամուն մեր հողերից, անհրաժեշտ դաս տվեցինք թշնամուն: Թշնամին ծնկի իջավ մեր առջև, սպիտակ դրոշ բարձրացրեց, և այսուհետ ադրբեջանական ժողովուրդը հավերժ կապրի որպես հաղթած ազգ», - ընդգծել է պետության ղեկավարը:
Zinvor.info

Հեշթեգներ. Գերագույն-գլխավոր-հրամանատար  


Լրահոս