Ադրբեջանի նախագահ. Դասալիքների ցանկում է նաև ՀՀ նախկին նախագահ Սարգսյանը
  Ադրբեջանի նախագահ.  Դասալիքների ցանկում է նաև ՀՀ նախկին նախագահ Սարգսյանը
15:31     04 10 2021    
«Դասալիքների ցանկում է նաև ՀՀ նախկին նախագահ Սերժիկ Սարգսյանը ... Երբ նա տեսավ, որ ադրբեջանական բանակն արդեն մոտենում է Խանքենդիին և կարող է բռնել նրա ականջից ու բերել Բաքու, նա վախկոտաբար փախավ այնտեղից: Ես նրան Սերժիկ եմ անվանում ոչ թե այն պատճառով, որ ես ուզում եմ նվաստացնել նրան, այլ որովհետև մեր արխիվներում տեղեկություններ կան, որ նրա ծննդյան վկայականում, Կոմսոմոլի տոմսում, նա նշված է որպես Սերժիկ Սարգսյան: Հետագայում նա փոխեց իր անունը` Սերժ, կարծես դա ընդունելի անուն է»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հոկտեմբերի 3-ին ասել է նախագահ Իլհամ Ալիևը՝ Թերթերի շրջանի Սուգովուշան ավանում Ադրբեջանի պետական դրոշի բարձրացման արարողության ժամանակ:

«Այս մարդը ամբողջ կյանքում հայտնի է որպես գող, հանցագործ, խարդախ, դավաճան, դասալիք: Հայաստանում բոլորը գիտեն Սերժիկի գողության մասին: Այսպես կոչված «պատերազմի հերոսները», որոնց հետ նա համագործակցում էր, այժմ կա՛մ բանտում են, կա՛մ էլ այրվում են դժոխքի կրակների մեջ», - ասել է պետության ղեկավարը:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Սուգովուշան  


Լրահոս