Իլհամ Ալիևը Հայաստանից պահանջում է ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները
 Իլհամ Ալիևը Հայաստանից պահանջում է ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները
15:19     04 10 2021    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանը փոխանցի ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները, ապա Բաքուն ադեկվատ կպատասխանի։

«Մեր պահանջն այն է, որ Հայաստանը փոխանցի մեզ ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները, որոնց վրա նշված կլինեն այն վայրերը, որտեղ կոնկրետ այդ ականները տեղադրված են։ Նրանք ունենք նման քարտեզներ։ Եթե նրանք դա անեն, եթե բարի կամք դրսևորեն, ապա մենք ադեկվատ կպատասխանենք դրան»,- ասել է Իլհամ Ալիևը իտալական EFE տված հարցազրույցում։

Նախագահը նշել է, որ խոսքը Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում տեղադրված հարյուր հազարավոր ականների մասին է:

Իլհամ Ալիևն ասել է՝ այն պատճառով, որ Հայաստանն իրենց չի փոխանցել այդ քարտեզները, պատերազմից հետո մեկ տարվա ընթացքում զոհվել կամ ծանր վնասվածք է ստացել 150 ադրբեջանցի զինվոր կամ քաղաքացիական անձ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիեւ  


Լրահոս