Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, սեպտեմբերի 27-ին սկսված ադրբեջանական բանակի հակահարձակման արդյունքում, հոկտեմբերի 4-ին Ջաբրայիլ քաղաքն ազատագրվեց հայկական օկուպացիայից:
Մարտերի առաջին իսկ օրը ճեղքելով ճակատը՝ ադրբեջանական բանակը ստիպեց հակառակորդին նահանջել: Մի քանի օրվա ընթացքում ազատագրվեցին Ջաբրայիլի շրջանի բազմաթիվ գյուղեր:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի նախագահ, ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարեց Ջաբրայիլ քաղաքի ազատագրման մասին:
Նախագահն իր ուղերձում նշեց, որ հոկտեմբերի 4 -ին Ջաբրայիլ քաղաքի հետ միասին, օկուպացիայից ազատագրվել է Ջաբրայիլի շրջանի ևս 9 գյուղեր` Քյարխուլու, Շուքյուրբեյլի, Յուխարը Մարալյան, Չերեքեն, Դաշքեսան, Հորովլու, Դեջալ, Մահմուդլու և Ջաֆարաբադ բնակավայրերը:
Այսպես, Ջաբրայիլը դարձավ 44-օրյա Հայրենական պատերազմում ազատագրված առաջին շրջանը:
Ջաբրայիլի գործողության արդյունքում ոչնչացվել է հայկական բանակի կենդանի ուժի և տեխնիկայի զգալի մասը:
Հոկտեմբերի 4 -ը պատմության մեջ մտավ որպես Ջաբրայիլի ազատագրման օր:
Ադրբեջանի Հանրապետությունում սահմանվել է «Ջbաբրայիլի ազատագրման համար» մեդալ: