«Ժողովուրդ»․ ՊՆ-ում քննարկվում է Գլխավոր շտաբը նախարարությանը միացնելու հարցը
  «Ժողովուրդ»․  ՊՆ-ում քննարկվում է Գլխավոր շտաբը նախարարությանը միացնելու հարցը
14:02     29 09 2021    
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար կազմում այս օրերին ակտիվ քննարկվում է հարցը, որ անհրաժեշտություն կա վերադառնալ կառավարման հին կարգերին, այն է՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը և Պաշտպանության նախարարությունը միացնեն իրար:

ԳՇ ներկայիս պետ Արտակ Դավթյանն այդ միավորման արդյունքում անգործ չի մնա. նա կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ Արշակ Կարապետյանը այս փոփոխությունների ֆոնին որոշել է փակել մի շարք վարչություններ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ վարչություններից մեկը ՀՀ ՊՆ վերահսկողության վարչությունն է: ՊՆ-ում կարծիք է հնչել, որ Ռազմական ոստիկանությունը և քննչական մարմինները բավական են զորմասերում ստուգումներ անելու համար, և այս վարչությունը ավելորդ է իր գործառույթներով»,-գրում է թերթը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   ՊՆ  


Լրահոս