Թուրքիայի խորհրդարանի խոսնակ. «Ղարաբաղն Ադրբեջան է»
 Թուրքիայի խորհրդարանի խոսնակ.  «Ղարաբաղն Ադրբեջան է»
15:32     28 09 2021    
Վերջին տարիներին Թուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովը (ԹուրքԽՎ) վերածվել է մարտահրավերների և խնդիրների վերացման միասնական քայլերի մշակման միջազգային հարթակի:

Ինչպես հաղորդում է Zinvor.infoն` վկայակոչելով «Anadolu» գործակալությանը, այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (խորհրդարանի) խոսնակ Մուստաֆա Շենթոփը Թուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովի X լիագումար նիստում, որն անցկացվել է Ղազախստանի Թուրքեստան քաղաքում:

Թուրքիայի խորհրդարանի նախագահը ուշադրություն է հրավիրել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա, որտեղ մեկ տարի առաջ Ադրբեջանի ձեռնարկած հակահարձակման գործողության արդյունքում ազատագրվեցին հայկական օկուպացիայի տակ գտնվող ադրբեջանական պատմական հողերը:

Շենթոփը գոհունակություն է հայտնել առ այն, որ ԹուրքԽՎ-ի անդամ պետություններն աջակցում են Բաքվի դիրքորոշմանը:

Թուրքիայի խորհրդարանի խոսնակը հերթական անգամ շնորհավորել է ադրբեջանական ժողովրդին՝ 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ: «Ղարաբաղն Ադրբեջան է: Թուրքիան միշտ պատրաստ է աջակցել Ադրբեջանին», - ընդգծել է խոսնակը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղն-Ադրբեջան-է  


Լրահոս