Տոյվո Կլաար . Հարավային Կովկասը անվտանգ և բարգավաճ տարածաշրջանի վերածելու հնարավորություն է ստեղծվել
 Տոյվո Կլաար . Հարավային Կովկասը անվտանգ և բարգավաճ տարածաշրջանի վերածելու հնարավորություն է ստեղծվել
10:19     28 09 2021    
Հարավային Կովկասը անվտանգ, բարգավաճ և խաղաղ տարածաշրջանի վերածելու հնարավորություն է ստեղծվել, ասել է՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, հայտնում է Zinvor.info-ն՝ Կլաարի Twitter- ին հղումով:

Տոյվո Կլաարը նման հայտարարություն է արել Ադրբեջանում սեպտեմբերի 27 -ի՝ Հիշատակի օրվա կապակցությամբ:

«Այսօր մենք մտածում ենք նրանց մասին, ովքեր կորցրել են իրենց մտերիմներին 44-օրյա Երկրորդ Ղարաբաղյան պատերազմում և ղարաբաղյան 30-ամյա հակամարտությունում: Վերքերը դեռ չեն սպիացել, սակայն հնարավորություն կա Հարավային Կովկասը վերածել անվտանգ, բարգավաճ և խաղաղ տարածաշրջանի: Եվրամիությունն աջակցում է իր գործընկերներին այս նպատակին հասնելու համար», - գրել է նա:
Zinvor.info

Հեշթեգներ. Տոյվո-Կլաար   Հարավային-Կովկաս  


Լրահոս