Ավարտվել են տեղանքում կողմնորոշման հերթական մրցումները զինծառայողների շրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ավարտվել են տեղանքում կողմնորոշման հերթական մրցումները զինծառայողների շրջանում.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
10:33     23 09 2021    
Ադրբեջանական բանակում ավարտվել են տեղանքում կողմնորոշման հերթական մրցումները:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը, մրցումներին մասնակցել են 44 զինծառայողներ 8 թիմից:


Վազելով անհրաժեշտ հեռավորությունը՝ մրցույթի մասնակիցները կատարել են քարտեզի վրա նշված թիրախների հայտնաբերման առաջադրանքներ: Մրցումների կանոնների համաձայն` տղամարդկանց մրցումներում կար 13, իսկ կանանց մրցումներում` 6 հսկիչ կետեր:

Մրցումների արդյունքներով գավաթը նվաճել է ցամաքային զորքերի միացյալ թիմը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են ՌՕՈՒ թիվ N զորամասի և ռազմական ոստիկանության թիմերը:

Հաղթողները պարգևատրվել են գավաթներով, պատվոգրերով և մեդալներով:


Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս