Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա. Ջեյհուն Բայրամով
 Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա.  Ջեյհուն Բայրամով
10:46     23 09 2021    
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՎՈւԱՄ-ի իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ պահանջել է ճնշում գործադրել Հայաստանի վրա:

Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա, որպեսզի վերջինս հրաժարվի իր ռեւանշիստական ​​մոտեցումներից եւ փոխարենը օգտվի կայուն խաղաղության եւ զարգացման հնարավորությունից:

«Եռակողմ հայտարարությունների լիարժեք կատարմանը, պատերազմի բոլոր հետեւանքների վերացմանը եւ տարածաշրջանի բոլոր երկրների եւ ժողովուրդների բարեկեցիկ ապագայի կերտմանը այլընտրանք չկա»,- ադրբեջանական լրատվամիջոցները մեջբերել են նրա խոսքերը՝ հղում անելով Ադրբեջանի արտգործնախարարությանը:

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունից, ինչպես նաեւ 2021 թվականի հունվարի 11-ին ադրբեջանական, ռուսական եւ հայկական կողմերի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը, Հայաստանը եւ Ռուսաստանը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության բացման համար սկսել են աշխատել որոշակի ոլորտներում:

«Հարաբերությունների վերսկսումը զգալիորեն կարագացնի առեւտուրն ու փոխադրումները Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքով, ինչը օգուտ կբերի ինչպես այս երկրներին, այնպես էլ գործընկերներին: Սա կդառնա հարաբերությունների կարգավորման կարեւոր գործոն եւ դրական դեր կխաղա տարածաշրջանում եւ դրանից դուրս խաղաղության եւ կայունության պայմանների ստեղծման գործում: Տարածաշրջանում հաղորդակցության վերականգմանը վերաբերող հարցերով եռակողմ աշխատանքային խումբը աշխատանքներ է սկսել կոնկրետ ուղղություններով: Թեեւ հաղորդակցության ուղիների բացումը կարող է առաջընթացի կարեւոր քայլ դառնալ, Հայաստանը խոչընդոտնել ստեղծելու եւ բանակցությունները հետաձգելու մարտավարությամբ փորձում է արգելափակել գործընթացը», - ասել է Ջեյհուն Բայրամովը:

Բայրամովը ընդգծել է, որ միջազգային իրավունքի կիրառումը խաղաղության, անվտանգության եւ զարգացման պայման է. «Ցավոք, ՎՈւԱՄ-ի անդամ երկրների տարածքներում երկարատեւ հակամարտությունները շարունակում են սպառնալիք հանդիսանալ խաղաղության եւ անվտանգության համար, եւ այդ հակամարտությունները պետք է լուծվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքների հիման վրա»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՎՈւԱՄ  


Լրահոս