Պուտինն ու Ալիևն ընդգծել են խորհրդարանների գծով համագործակցության շարունակության կարևորությունը
 Պուտինն ու Ալիևն ընդգծել են խորհրդարանների գծով համագործակցության շարունակության կարևորությունը
12:02     21 09 2021    
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կարևորել են երկու երկրի խորհրդարանների գծով ակտիվ և կառուցողական համագործակցությունը շարունակելու կարևորությունը:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը, Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ժամանակ նաև շնորհավորել է Պուտինին՝ Պետդումայի ընտրությունների հաջող անցկացման համար:

Իլհամ Ալիևը նաև ցավակցություն է հայտնել Պերմի պետական համալսարանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ առավոտյան Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի ուսանողներից մեկը կրակ էր բացել բուհի տարածքում, ինչի հետևանով զոհեր և վիրավորներ էին գրանցվել:
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   Ադրբեջան  


Լրահոս