Ադրբեջանի ՌՕՈՒ ներկայացուցիչները կմասնակցեն «Տեխնոֆեստ -2021» փառատոնին
 Ադրբեջանի ՌՕՈՒ ներկայացուցիչները կմասնակցեն «Տեխնոֆեստ -2021» փառատոնին
10:49     20 09 2021    
Ադրբեջանի Ռազմաօդային ուժերի մի խումբ զինծառայողներ և ավիացիոն միջոցներ կմասնակցեն «Տեխնոֆեստ -2021» փառատոնին:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, սեպտեմբերի 21-ին Ստամբուլում մեկնարկող փառատոնին նախատեսվում են Ադրբեջանի Ռազմաօդային ուժերի երկու ՄԻԳ -29 կործանիչների ցուցադրական թռիչքներ:

Նշենք, որ փառատոնը կտևի մինչև սեպտեմբերի 26 -ը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՌՕՈՒ  


Լրահոս