Բաքուն և Ռիգան նախատեսում են համագործակցություն հաստատել ռազմարդյունաբերական ոլորտում
 Բաքուն և Ռիգան նախատեսում են համագործակցություն հաստատել ռազմարդյունաբերական ոլորտում
14:38     13 09 2021    
Լատվիան մտադիր է ստորագրել՝ Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ, հայտնում է Baltijas Balls հրատարակությունը:

«Պաշտոնական Ռիգան պատրաստել է՝ Բաքվի հետ պաշտպանական համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ: Լատվիայի ռազմական գերատեսչության ղեկավար Արտիս Պաբրիկսը փաստաթղթերի այս փաթեթն այսօր կներկայացնի երկրի նախարարների կաբինետին», - նշում է թերթը, տեղեկացնում է Zinvor.info-ն:

Ընդհանուր առմամբ, փաստաթղթերը սահմանում են պաշտպանական ոլորտում համագործակցության 15 ոլորտ ՝ քաղաքականությունից և ռազմավարությունից մինչև ջրասուզակների պատրաստում:

«Լատվիան և Ադրբեջանը նախատեսում են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերական համալիրի, ռազմական գեոդեզիայի, տեղագրության, աշխարհատարածական տեղեկատվության և օդերևութաբանության, ռազմական բժշկության, լոգիստիկայի ոլորտներում: Պայմանագիրը նախատեսում է սպառազինությունների վերահսկման համատեղ անցկացում և մասնակցություն խաղաղապահ գործողություններին: Կողմերը պայմանավորվել են համագործակցել կապի և տեղեկատվական համակարգերի զարգացման, պաշտպանական գործունեության ընթացքում շրջակա միջավայրի աղտոտման վերացման, ռազմապատմական հետազոտությունների ոլորտում»,-ասված է տեղեկատվության մեջ:

Բացի այդ, յուրաքանչյուր տարվա համար կազմվելու է գործողությունների ծրագիր, և կողմերը համաձայնության կգան փոխայցելությունների վերաբերյալ:
Zinvor.info

Հեշթեգներ. Բաքու   Ռիգա  


Լրահոս