Զաքիր Հասանովն այցելել է կապի զորամաս. Լուսանկարներ
 Զաքիր Հասանովն այցելել է կապի զորամաս.  Լուսանկարներ
09:00     09 09 2021    
Գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարականի համաձայն, շարունակվում են՝ ադրբեջանական բանակի կապի համակարգերի հնարավորությունների զարգացման հետ կապված միջոցառումները:

Ինչպես Zinvor.info-ին հայտնել են Պաշտպանության նախարարությունում, սեպտեմբերի 8-ին նախարարության ղեկավարությունն այցելել է կապի զորամասերից մեկը:


Պաշտպանության նախարարության ղեկավարությունը զննել է կապի միջոցների ու տեխնիկայի ընթացիկ և միջին վերանորոգման համար նախատեսված լաբորատորիաները, ինչպես նաև այլ սպասարկման, վարչական սենյակները և պահեստները:

Պաշտպանության նախար Զաքիր Հասանովին զեկուցվել է՝ մարտական գործողությունների կառավարման համար նախատեսված՝ սպառազինության մեջ ընդունված տարբեր տեսակի անիվային տրանսպորտային միջոցների հիման վրա հրամանատարական և շտաբային մեքենաների հագեցվածության, նշանակության և մարտական հնարավորությունների մասին:


Պաշտպանության նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել հրամանատարությանը՝ ադրբեջանական բանակում կապի միջոցների աշխատանքների հետագա կատարելագործման վերաբերյալ:



Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս