Հայաստանում գործող իշխանությունը ո՛չ պատիվ ունի, ո՛չ արժանապատվություն
|
|
Ծաղրի ենթարկվեց եւ ենթարկվում է ոչ միայն Հայաստանի քաղաքական ուժը՝ ի դեմս դրա առաջնորդի, այլեւ՝ ողջ հայ ժողովուրդը, քանի որ դրա ինքնահարգանքը գետնով տվեցին:
|
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը:
Նախկին պատգամավորի խոսքով՝ անցած տարվա հուլիսին սահմանափակ ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ իշխանությունները մոտ 42 «Մարտական խաչ» մեդալ հանձնեցին՝ դրանով իսկ արժեզրկելով մեդալի նշանակությունը:
«Նույնիսկ Ղարաբաղի համար մղվող պայքարի ողջ ընթացքում նման քանակությամբ մեդալներ չեն շնորհվել: Ի՞նչ է դա նշանակում: Դուք արժեզրկեցիք գրեթե ամեն ինչ: Բահերով մեդալներ եք բաժանում: Դրանո՞վ եք փորձում քավել ձեր մեղքերը»,- ասաց Ախոյանը:
Ընդդիմադիրը համոզված է, որ Հայաստանում գործող իշխանությունը ոչ պատիվ ունի, ոչ արժանապատվություն:
Հեշթեգներ.
Հայաստան