Ադրբեջանի նախագահ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» հասկացություն չկա»
  Ադրբեջանի նախագահ.  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» հասկացություն չկա»
12:06     31 08 2021    
«Երեկ, հիմնանորոգումից հետո, «Ղարաբաղ» հյուրանոցը կրկին իր դռները բացեց հյուրերի առջև: Թե ինչ վիճակում էր գտնվում «Ղարաբաղ» հյուրանոց օկուպացիայի ժամանակ՝ մենք տեսանք օկուպացիայի հետո: Գործում էր ընդամենը 2 հարկ, ոչ ջուր կար, ոչ էլ էլեկտրականություն: Ահավոր վիճակում էր, ավերված վիճակում: Կան դրա կադրերը: Այդ հյուրանոցը նույնպես վերականգնվել է»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին նախագահ Իլհամ Ալիևն ասել է Շուշայում Վագիֆի պոեզիայի օրերի բացման պաշտոնական արարողության ժամանակ:

Երկրի ղեկավարը նշել է, որ նոր հյուրանոցը կլինի հինգ աստղանի: Այն կունենա 150 համար: Ներկայումս «Ղարաբաղ» և «Խարըբյուլբյուլ» հյուրանոցներում գործում է 150 համար: Կլինեն 300 համարներ, մեծ կոնֆերանս դահլիճ և միջոցառումներ անցկացնելու համար տարածք: Հինգ աստղանի հյուրանոցի կառուցման վայրը նույնպես ես եմ ընտրել: Ոխերիմ թշնամին այս տեղում շենք էր կառուցում այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» «խորհրդարանի» համար: Եվ դա արվում էր մեզ ցավ պատճառելու համար:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» հասկացություն չկա: Այդ շենքի հիմքն արդեն դրված էր, կառուցել էին նաև պատերը: Իմ հանձնարարությամբ այս սատանայի բույնը լիովին քանդվեց: Հինգ աստղանի հյուրանոցը կկառուցվի հիանալի վայրում»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս