Ադրբեջանի ղեկավար. Հաջորդ տարի մենք հանդիսավոր կերպով կնշենք Շուշայի 270-ամյակը
  Ադրբեջանի ղեկավար.  Հաջորդ տարի մենք հանդիսավոր կերպով կնշենք Շուշայի 270-ամյակը
15:19     30 08 2021    
Շուշան ադրբեջանական քաղաք է: Շուշայի հիմքը, ինչպես բոլորս լավ գիտենք, դրվել է Փանահալի խանի կողմից՝ 1752 թվականին, իսկ հաջորդ տարի մենք հանդիսավոր կերպով կնշենք Շուշայի 270 -ամյակը:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին` Վագիֆի պոեզիայի օրերի պաշտոնական բացման արարողության ժամանակ իր ելույթում ասել է՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը՝

«Չնայած օկուպացիային, Շուշան պահպանել է իր ադրբեջանական ոգին: Յուրաքանչյուր մարդ, ով այցելել է Շուշա, դա տեսնում է: Նույնիսկ ավերված վիճակում, նույնիսկ օկուպացիայի ընթացքում վանդալիզմի ենթարկված Շուշան կարողացել է պահպանել իր ոգին, արտաքին տեսքը, նա չի հնազանդվել, չի կոտրվել, մեզ է պասել, մենք պետք է գայինք և մենք եկանք: Եկանք որպես հաղթող ժողովուրդ: Ոչ բանակցությունների միջոցով, ոչ էլ հայկական կողմից որևէ զիջումների արդյունքում, մենք եկանք՝ արյուն թափելով մարտի դաշտում, նահատակներ տալով, անձնվիրություն ցուցաբերելով և վերականգնելով մեր տարածքային ամբողջականությունը և մեր ազգային արժանապատվությունը», - ընդգծել է նախագահը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս