Թուրալ Գյանջալիև. Մենք՝ մեր շուրջ 4 հազար հայրենակիցների ճակատագրի վերաբերյալ պատասխան ենք պահանջում Հայաստանից
  Թուրալ Գյանջալիև.  Մենք՝ մեր շուրջ 4 հազար հայրենակիցների ճակատագրի վերաբերյալ պատասխան ենք պահանջում Հայաստանից
11:30     28 08 2021    
«Մենք պատասխան ենք պահանջում Հայաստանից՝ Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ գերի և պատանդ վերցված շուրջ 4 հազար մեր հայրենակիցների ճակատագրի վերաբերյալ: Հայաստանը 30 տարիների ընթացքում անտեսել է այդ հարցի հետ կապված մեր պահանջները։ Այժմ մեր դիրքորոշումը առավել կոշտ է»։

Այդ մասին Zinvor.info-ին հայտնել է՝ «Վերադարձ Ղարաբաղ» կազմակերպության ղեկավար, պատգամավոր Թուրալ Գյանջալիևը։ Նա նշել է, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո, Ադրբեջանը աշխարհին ակնառու ցուցադրեց, թե ինչպես պետք է հետևել մարդասիրական սկզբունքներին։

«Չնայած, որ պատերազմի ավարտման պահից շատ քիչ ժամանակ է անցել, ադրբեջանական կողմը հայտնաբերել և Հայաստանին է փոխանցել ավելի քան 1600 օկուպանտների մարմինները և նրանց մնացորդները։ Այդ գործընթացը այսօր էլ շարունակվում է։ Իսկ ի՞նչ արեց օկուպանտ Հայաստանը Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Համապատասխան կառույցների կողմից անցկացված հետազոտությունների համաձայն՝ Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայ ահաբեկիչների կողմից գերեվարվել և պատանդ է վերցվել 3888 մարդ։ Մեր որոշ հայրենակիցները հայերին գերի են ընկել վիրավոր վիճակում։ Այն մարդկանց անհրաժեշտ բժշկական օգնություն չցուցաբերվելու հետևանքով, նրանց մեծամասնությունը զոհվել է։ Հրապարակվել է տեղեկություններ այն մասին, որ կենդանի մնացածները աշխատել են լեռնային և ոայլ ծանր աշխատանքներում, ենթարկվելով դաժան խոշտանգումների։ Ինչու՞ Հայաստանը ազատ չարձակեց մեր հայրենակիցներին, ովքեր գերության մեջ են գտնվել 30 տարի»։

Թ. Գյանջալիևը նշել է, որ նրա կողմից ղեկավարվող կառույցը գերի և պատանդ վերցված մեր հայրենակիցների վերաբերյալ Հայաստանից բացատրություն ստանալու նպատակով՝ պաշտոնական նամակների հետ մեկտեղ, միջազգային կազմակերպություններ է ուղարկել տեսաուղերձի ձևով հարցապնդումներ։ Բայց դիմումները մնացել են անպատասխան:
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրալ-Գյանջալիև  


Լրահոս