Իլհամ Ալիևը Սարգսյանին, Քոչարյանին և Օհանյանին. Դուք դասալիքներ եք, վախկոտներ
 Իլհամ Ալիևը Սարգսյանին, Քոչարյանին և Օհանյանին.  Դուք դասալիքներ եք, վախկոտներ
14:51     17 08 2021    
Հաջորդ առասպելը կապված էր նրանց չակերտավոր «զորապետերի» հետ: Իբր, Հայաստանում կան այնպիսի նշանավոր գեներալներ, զորապետեր, որոնք կարող են կատարել ցանկացած ռազմական առաջադրանք:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ԱզերԹաջին, այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է՝ Քելբեջարի և Լաչինի շրջաններ կատարած այցի ժամանակ:

«Մենք տեսանք, որ նրանց գեներալները գողեր են, տուշոնկա են վաճառում: Իսկ նրանց զորապետերը վախկոտ են, դասալիք: Խոջալուի դահիճներ Քոչարյանը, Սարգսյանը, Օհանյանը պատերազմի ժամանակ Ղարաբաղում էին, նրանք այնտեղ էին: Բայց երբ տեսան, որ ադրբեջանական հաղթական բանակը հերոսաբար ազատագրում է իր հողերը, նրանք փախան ու թաքնվեցին: Պետք է հարցնել նրանց, թե ինչու են նրանք հեռացել այնտեղից: Նրանք Խանքենդիում էին, երեքն էլ: Ինչու՞ փախան: Ինչու՞ թաքնվեցին: Դուք դասալիքներ եք, վախկոտներ:

Մենք ոչնչացրեցինք ձեզ: Խոջալուի ցեղասպանության ամենաակտիվ դերերից մեկը խաղացած, պաշտպանության նախկին նախարարը, վերջին պահին հազիվ փրկվեց Շուշիայից: Նրանք փախան նապաստակների պես: Մենք ոչնչացրեցինք նրանց` նրանց այսպես կոչված «հերոսներին»: Ոչնչացրեցինք գոյություն չունեցող «Արցախի» հերոսներին: Նրանք հավիտյան կապրեն այդ կնիքով: Դասալիքներ, ծախվածներ, դավաճաններ, դահիճներ, վախկոտներ. նրանք կարող են կռվել միայն քաղաքացիական բնակչության հետ, ինչպես Խոջալուի օկուպացիայի ժամանակ, երբ չկար ուժ, որը կարող էր դիմադրել նրանց, կային խաղաղ բնակիչներ», - ասել է նախագահ Իլհամ Ալիևը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս