ԵԱՀԿ Մինսկի խումբը չկարողացավ հասնել իր նպատակին. Նախագահ
 ԵԱՀԿ Մինսկի խումբը չկարողացավ հասնել իր նպատակին.  Նախագահ
12:43     16 08 2021    
«Հայերն այնտեղ հարյուր հազարավոր ականներ են դրել: Պատերազմի ավարտից ի վեր՝ նոյեմբերի 10-ից մինչ օրս, ավելի քան 150 խաղաղ բնակիչ և զինծառայող մահացել կամ տուժել են ականների պայթյունի հետևանքով: Հետեւաբար, ականազերծման աշխատանքները պետք է շարունակվեն եւ շարունակվեն»,- այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` CNN Turk-ին տված հարցազրույցում:

Իլհամ Ալիևը հայտարարել է, թե վերջերս Ադրբեջանին հանձնված քարտեզների ճշգրտությունը կազմում է ընդամենը 25 տոկոս:

«Այսինքն, նրանք այստեղ էլ անկեղծ չեն: Մենք չենք կարող վտանգել մարդկանց կյանքը: Հետևաբար, ականազերծումն այժմ միառժամանակ ընթանում է ազատագրված տարածքներում` Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում: Ենթակառուցվածքային աշխատանքներն ընթանում են արագացված տեմպերով: Գնալով այնտեղ՝ կտեսնեք մեծ ենթակառուցվածքային ծրագրեր՝ ճանապարհներ, էլեկտրահաղորդման գծեր, ջրագծեր, օդանավակայաններ, երկաթուղիներ: Այսինքն՝ առանց սրա կյանքն այնտեղ վերադառնալ չի կարող: Միևնույն ժամանակ, մայիսի 28-ին, մեր Անկախության օրը, հաստատվեց Աղդամ քաղաքի գլխավոր հատակագիծը, և աշխատանքներն արդեն սկսվում են այնտեղ»,- ասել է Նախագահը:

Իլհամ Ալիեւը նաև հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը չկարողացավ հասնել իր նպատակին և գործունեությունը անպտուղ էր:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս