Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը. Նախագահ
 Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը.  Նախագահ
14:21     16 08 2021    
Ադրբեջանը դեռ չի ստացել Հայաստանից դրական պատասխան խաղաղության պայմանագիր ստորագրելու առաջարկին:

Հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՝ թուրքական հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ես մի քանի անգամ բացեիբաց ասել եմ, որ մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը և սկսվի սահմանազատման գործընթացը, այսինքն` սահմանների հաստատումը: Բայց մենք Հայաստանից դեռևս չենք ստացել դրական պատասխան: Ըստ երևույթին, Հայաստանը պատրաստ չէ սրան , կամ դեմ է:», - ասել է Ադրբեջանի ղեկավարը:

Նախագահը հավելել է, որ անհամբերությամբ սպասում է տարածաշրջանում անվտшնգության ապահովմանն ուղղված Ռուսաստանի ջшնքերի շարունակմանը:«Ռուսաստանը, որպես Ադրբեջանի հարևան և Հայաստանի մերձավոր դաշնակից, իհարկե, առանձնահատուկ դեր է խաղում այս տարածաշրջանում: Դա բնական է: Հուսով ենք, որ Ռուսաստանը կշարունակի ջшնքեր գործադրել այս տարածաշրջանի անվտшնգության համար և միջոցներ կձեռնարկի ապահովելու համար երկարաժամկետ խաղաղություն: Միևնույն ժամանակ, մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը չի զի-նի Հայաստանին:»,-ասել է Իլհամ Ալիևը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս