Հայկական զորքերը դուրս են բերվելու Ղարաբաղից
  Հայկական զորքերը դուրս են բերվելու Ղարաբաղից
12:22     16 08 2021    
Կարծում եմ հայկական զորքերը դուրս են բերվելու Ղարաբաղից: Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի այդ պահանջը ևս կատարելու է, նա որևէ լծակ չունի Ադրբեջանի իշխանություններին հակառակվելու:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Մետաքսե Հակոբյանը.

«Միանշանակ է, որ ժամանակի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կատարելու է այդ պահանջը: Հայաստանից նորակոչիկներն այլևս Ղարաբաղ չեն գալիս ծառայության, կարծում եմ, ժամանակի ընթացքում կամաց-կամաց այս իշխանություններն այդ հարցն էլ են լուծելու»,-ասաց Մետաքսե Հակոբյանը:

Պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը նոր փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել՝ խաղաղության պայմանագիր, որով ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչն էլ կնշանակի, որ Հայաստանն իր համար ընդհանրապես փակում է Ղարաբաղի հարցը.

«Ադրբեջանի նախագահը հստակ ասում է, որ ամիսներ առաջ ինքն ու Նիկոլ Փաշինյանը սցենար են գրել, որով էլ շարժվում են: Այդ սցենարի մեջ ներառում է խաղաղության պայմանագիր, ինչն էլ ենթադրում է փոխադարձ ճանաչել երկու պետությունների տարածքային ամբողջականությունը,սրա արդյունքում կստացվի , որ Հայաստանն իր համար կփակի Ղարաբաղի հարցը: Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը ճանաչում է Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս, նաև մեր վերահսկողության տակ գտնվող տարածքները:

Հաջորդ քայլով՝ կատարում են նոյեմբերի 9-ի այն կետերը, որոնք ի նպաստ են Ադրբեջանի, այլ ոչ թե Հայաստանի՝ կոմունիկացիաների բացում, ճանապարհների ապաշրջափակում, որը չեմ կարծում, որ վերաբերվելու է Հայաստան-Ղարաբաղ ճանապարհին: Այսքան թատրոն խաղացին, Ղարաբաղը հանձնեցին, այսքան զոհեր տվեցինք, հիմա էլ նույն սցենարով պատերազմական իրավիճակ են ստեղծում, որպեսզի հետո համոզեն, թե կատարելով Ադրբեջանի պահանջները , խաղաղության պայմանագիր ստորագրելով, փրկեցին 2 մլն ժողովրդի»,-ասաց Մետաքսե Հակոբյանը:

Ըստ պատգամավորի՝ պայմանագրի ստորագրման դեպքում՝ ՀՀ-ն որևէ կապ չի ունենալու Ղարաբաղի հետ, հետևաբար իրավունք չի ունենալու Ղարաբաղում զորք տեղակայել.

«Այս իշխանությունների ձեռքով ստացվում է այնպես, որ ՀՀ-ն հրաժարվում է Ղարաբաղից ընդհանրապես»,-ասաց Մետաքսե Հակոբյանը:
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան  


Լրահոս