Սմբատյանը հետ է կանչվել Իսրայելում ՀՀ դեսպանի պաշտոնից
 Սմբատյանը հետ է կանչվել Իսրայելում ՀՀ դեսպանի պաշտոնից
13:52     13 08 2021    
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ դեսպան Արմեն Սմբատյանին հետ է կանչել Իսրայելից։

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկանում ենք Սարգսյանի հրամանագրից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի` Արմեն Սմբատյանին հետ կանչել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- գրված է նախագահի ստորագրած փաստաթղթում։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան  


Լրահոս