Ադրբեջանական բանակում զինվորական երդման արարողություններ են անցկացվելու
 Ադրբեջանական բանակում զինվորական երդման արարողություններ են անցկացվելու
12:23     07 08 2021    
Օգոստոսի 8-ին, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանձնարարությամ՝ ադրբեջանական բանակի ստորաբաժանումներում և զորամասերում կանցկացվեն զինվորական երդման արարողություններ:

Ինչպես Zinvor.info-ին տեղեկացրել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունում, արարողությունները կսկսվեն՝ Ադրբեջանի Հանրապետության օրհներգի կատարմամբ: Այնուհետեւ նորակոչիկները հանդիսավոր կերպով հավատարմության երդում կտան Հայրենիքին:

Վերջում անձնակազմը հանդիսավոր երթով կանցնի ամբիոնի առջևից:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս