Ռուսերի տեղակայումը կապված է անկլավների հանձնման գործընթացով. Աբրահամյան
 Ռուսերի տեղակայումը կապված է անկլավների հանձնման գործընթացով.  Աբրահամյան
10:50     07 08 2021    
Նախ, խնդիրն այն է, որ պաշտպանության նախարարությունը Տավուշի մարզում ռուսական ուղեկալի տեղակայման մասին խոսում է այն ժամանակ, երբ մամուլը վերջին 4-5 օրերին տեսանյութեր ու լուսանկարներ էր հրապարակում:

Այս մասին ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Այսինքն արդեն իսկ կան գործընթացներ, որոնք փորձ էր արվում հանրությունից գաղտնի իրականացնել: Երկրորդ, ես կարող եմ հասկանալ ռուսական զորքերի տեղակայումը կամ 102-րդ ռազմաբազայի շրջանակներում տարբեր հենակետերի տեղակայում ՀՀ ամենատարբեր մարզերում, սակայն անհրաժեշտ է, որ ՀՀ կառավարությունը, Նիկոլ Փաշինյանը, ՊՆ-ն անհրաժեշտ հիմնավորումներ ներկայացնել ստեղծված իրավիճակըի եւ դրա հիմնավորվածության մասին: Որովհետեւ հատկապես Տավուշի մարզում այդ ուղեկալների տեղակայումը պայմանավորված է հայտնի անկլավների հանձնման գործընթացով եւ որի պայմաններում արդեն կա պայմանավորվածություն, կան նաեւ անհրաժեշտ գործարքները այս թեմայի հետ կապված եւ ռուսական հենակետերն արդեն անհրաժեշտ վայրում արդեն տեղակայվել են»,-ասաց նա:

Աբրահամյանը հավելեց, որ այստեղ կարեւոր է, թե ինչ անհրաժեշտությունից ելնելով է Հայաստանը խնդրել Ռուսաստանին անհրաժեշտ ուղեկալ կամ հենակետեր տեղակայել Տավուշի հատվածում:
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ռուսաստան  


Լրահոս