Ցականյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար
Ցականյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար
11:25     06 08 2021    
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 3-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Ալեքսանդր Ցականյանին նշանակել 3-րդ բանակային կորպուսի հրամանատար», - ասված է հրամանագրում։

Հիշեցնենք՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հուլիսի 7-ի հրամանագրով՝ Գրիգորի Խաչատուրովն ազատվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   ՊՆ  


Լրահոս