Իրանից Ադրբեջան անցնելու փորձ կատարած օտարերկրացիներ են ձերբակալվել
 Իրանից Ադրբեջան անցնելու փորձ կատարած օտարերկրացիներ են ձերբակալվել
09:56     06 06 2026    
Իրանից դեպի Ադրբեջան պետական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարած օտարերկրացիներ են ձերբակալվել։

Zinvor.info-ն հայտնում է, որ այդ մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը (ՊՍԾ)։

Հաղորդվում է, որ ձերբակալվածները Աֆղանստանի քաղաքացիներ են՝ 1999 թվականին ծնված Ամինի Դել Աղան և 2003 թվականին ծնված Ռահիմի Նազիրգյուլը։

Օպերատիվ-զորային միջոցառումները իրականացվել են ՊՍԾ սահմանապահ զորքերի «Հորադիզ» սահմանապահ ջոկատի պատասխանատվության գոտում։

Դեպքի առթիվ օպերատիվ-քննչական միջոցառումները շարունակվում են։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՍԾ  


Լրահոս