Հայաստանի հետ երկկողմ փոխգործակցությունը շոշափելի արդյունքներ է տվել. ադրբեջանցի փորձագետ
 Հայաստանի հետ երկկողմ փոխգործակցությունը շոշափելի արդյունքներ է տվել.  ադրբեջանցի փորձագետ
18:20     05 05 2026    
Տարածաշրջանի հետպատերազմյան վերակազմավորման մեջ, նոր իրավիճակում, երկկողմ հարաբերություններում ադրբեջանական կողմը նախապատվությունը տալիս է Հայաստանի հետ երկկողմ փոխգործակցությանը։ Դրա մասին մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն- 2026» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Ռուսիֆ Հուսեյնովը։

«Այժմ մենք ունենք մի քանի ուղղություններ, ինչպիսիք են խաղաղության գործընթացը, սահմանազատումը, տրանսպորտային հասանելիությունը, առևտուրը: Ինչպես տեսնում ենք, երկկողմ ձևաչափը շատ արդյունավետ է եղել և շոշափելի արդյունքներ է բերել»,- նշել է նա։

Ըստ նրա՝ այժմ խոսակցություններ են ընթանում Հայաստանում և Ադրբեջանում որոշակի ենթակառուցվածքային նախագծերին ԵՄ մասնակցության մասին։

«Բաքուն, անշուշտ, կողջուներ դա, եթե ԵՄ-ն առաջարկեր ինչ-որ օգտակար բան Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների համար՝ առանց տարածաշրջանում նոր բեկումնային գծեր ստեղծելու»,- հավելել է Հուսեյնովը։

Ըստ նրա՝ անցյալ տարի կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել։

«Խոսքը Ադրբեջանի կողմից դեպի Հայաստան ուղղվող երրորդ երկրների բեռների էմբարգոյի վերացման և Ադրբեջանի կողմից դեպի Հայաստան որոշ նավթամթերքների արտահանման մասին է: Երբ ես կարդացի այդ լուրը, գլխումս առաջինը հետևյալ հարցերը ծագեցին՝ ո՞րն էր այդ տնտեսական փոխգործակցության իրավական հիմքը, և արդյո՞ք Հայաստանը տարանցիկ վճարներ է վճարել Ադրբեջանին։

Հիմա, հետադարձ հայացք գցելով, հասկանում եմ, որ այդ հարցերը վերաբերում են իրավական դաշտին և երկու երկրների միջև աճող փոխգործակցության ինստիտուցիոնալացմանը: Այժմ մենք ականատես ենք լինում Հայաստանի և Ադրբեջանի միջև որոշակի առևտրային և տնտեսական շփումների՝ չնայած խաղաղության պայմանագրի բացակայությանը։ Սակայն, որքան առաջ գնանք, այնքան կողմերին ավելի շատ կպահանջվեն որոշակի իրավական շրջանակներ և դիվանագիտական մեխանիզմներ։ Ես գիտեմ, որ երկու կողմերի պաշտոնյաները փոխանակում են հնարավոր ապրանքների ցուցակները՝ հետագա առևտրի համար»,- ընդգծել է Հուսեյնովը։

Նա նաև դժգոհել է ԵԱՀԿ Մինսկի խմբից, որը վնաս է հասցրել Ադրբեջանին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսիֆ-Հուսեյնով   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս