Իլհամ Ալիևին խաղաղարար ջանքերի համար «Խաղաղության և հաշտեցման մրցանակ» են հանձնել
  Իլհամ Ալիևին խաղաղարար ջանքերի համար «Խաղաղության և հաշտեցման մրցանակ» են հանձնել
16:33     26 04 2026    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հանձնել են «Խաղաղության և հաշտեցման մրցանակ»՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու և երկխոսության խրախուսմանն ուղղված ջանքերի համար։

Այս մասին հայտնել է ինքը՝ Իլհամ Ալիևը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Գերնիկա-Լումոյի և Պֆորցհայմի քաղաքային խորհուրդներին, Գերնիկայի Խաղաղության թանգարանին, Casa de Cultura մշակութային կենտրոնին, ինչպես նաև Gernika Gogoratuz խաղաղության հետազոտությունների կենտրոնին՝ ինձ «Խաղաղության և հաշտեցման Գերնիկայի մրցանակ» շնորհելու համար՝ ի նշան Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու և երկխոսությունը խրախուսելու իմ ջանքերի ճանաչման», - մասնավորապես նշել է Իլհամ Ալիևն իր ուղերձում։

«Համարում եմ, որ քաղաքացիական բնակչության դեմ ցանկացած հանցագործություն մարդասիրության և մարդկայնության սկզբունքների խախտում է։ Ես կիսում եմ Գերնիկայի ցավն ու վիշտը և հանդիսավորապես հարգանքի տուրք մատուցում նրա զոհերի հիշատակին», - հավելել է Ադրբեջանի նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս