ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիրը վերափոխման դուռ է բացում ողջ Հարավային Կովկասում. Պետդեպ
|
|
|
|
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիրը վերափոխման դուռ է բացում ամբողջ Հարավային Կովկասի համար։ Վրաստանը կարող է ե՛ւ նպաստել այս համաձայնագրի հնարավոր կայունությանը եւ բարգավաճմանը, ե՛ւ զգալիորեն օգտվել դրանից, վրացական Netgazeti պարբերականին ասել են ԱՄՆ պետդեպարտամենտում։
|
«Մենք կշարունակենք համագործակցել Վրաստանի կառավարության հետ մեր երկկողմ հարաբերություններին եւ երկրում տիրող քաղաքական իրավիճակին վերաբերող հարցերի շուրջ։ Մենք նաեւ քննարկում ենք այն կոնկրետ քայլերը, որոնք Վրաստանի կառավարությունը կարող է ձեռնարկել՝ ցույց տալու համար իր հանձնառությունը մեր երկրների միջեւ հարաբերություններն ամրապնդելու եւ զարգացնելու հարցում» - հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտը։
Նշվել է, որ ԱՄՆ-ը հանձնառու է կառուցողական հարաբերություններ կառուցել Վրաստանի հետ։
Հեշթեգներ.
Պետդեպ
Ադրբեջան
Հայաստան