Այս մասին
Zinvor.info-յին հայտնել են Միլլի Մեջլիսի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Իր ելույթում խոսնակը նշել է, որ 2024 թվականի փետրվարին Բաքվում կայացած 14-րդ լիագումար նիստում Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսը ստանձնել է Ասիական խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը:
«Ադրբեջանի նախագահության ընթացքում մեր երկիրը ակտիվ ջանքեր է գործադրել վեհաժողովի շրջանակներում համագործակցության և երկխոսության խորացման ուղղությամբ։ Սա ցույց է տալիս, թե որքան է Ադրբեջանը կարևորում Ասիական խորհրդարանական վեհաժողովին՝ որպես միջխորհրդարանական կարևոր հարթակ»։
Սահիբա Գաֆարովան ընդգծել է, որ Ասիական խորհրդարանական վեհաժողովի ստեղծման 20-ամյակի տարում վեհաժողովն արդեն դարձել է կառուցողական երկխոսության և համերաշխության կարևոր բազմակողմանի ինստիտուտ։
Ասիական խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի նախագահությունը պաշտոնապես փոխանցվել է Բահրեյնի Թագավորության Ներկայացուցիչների խորհրդին։