Ադրբեջան այցելող իսրայելցի զբոսաշրջիկների թիվը կրկնապատկվել է. Բայրամով
 Ադրբեջան այցելող իսրայելցի զբոսաշրջիկների թիվը կրկնապատկվել է.  Բայրամով
17:03     26 01 2026    
2025 թվականի առաջին 11 ամիսներին Ադրբեջան այցելող իսրայելցի զբոսաշրջիկների թիվը կրկնապատկվել է։ Այժմ շաբաթական 20 չվերթ է իրականացվում, և այս թիվը նախատեսվում է ավելացնել։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ ճեպազրույցի ժամանակ։

Նախարարը նշել է, որ հանդիպմանը քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր։

«Մենք կարծիքներ փոխանակեցինք Մերձավոր Արևելքում և Գազայում հրադադարի վերաբերյալ։ Մենք կողմ ենք հանդես գալիս խաղաղության հաստատմանը և խնդիրների բանակցությունների ճանապարհով լուծմանը», - ասել է Բայրամովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Ադրբեջան  


Լրահոս