Բայրամովը Սաարին տեղեկացրել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին
 Բայրամովը Սաարին տեղեկացրել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին
16:04     26 01 2026    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարին տեղեկացրել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Բայրամովը այս մասին հայտարարել է Սաարի հետ Բաքվում կայացած համատեղ ճեպազրույցի ժամանակ։

Նա նշել է, որ Իսրայելի արտաքին գործերի նախարարին տեղեկացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին։

«Միևնույն ժամանակ, ես իմ գործընկերոջը տեղեկացրել եմ Վաշինգտոնում [2025 թվականի օգոստոսի 8-ին] տեղի ունեցած պատմական հանդիպման մասին»։

Բայրամովը նաև հայտնել է, որ Գիդեոն Սաարի հետ մտքեր է փոխանակել ազատագրված տարածքներում վերականգնողական աշխատանքների, ներքին տեղահանվածների վերադարձի և ականային սպառնալիքի վերաբերյալ։

Բայրամովը նաև հավելել է, որ Ադրբեջանը կողմ է հանդես գալիս իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Նախարարը նշել է, որ իսրայելական կողմին փոխանցել է Ադրբեջանի ցանկությունը՝ Գազայի հատվածում կայուն հրադադար հաստատելու վերաբերյալ։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Սաար  


Լրահոս