Ադրբեջանն ու Իսրայելը քննարկել են Կենտրոնական Ասիայի շուկաներ մուտք գործելու հնարավորությունը. Բայրամով
 Ադրբեջանն ու Իսրայելը քննարկել են Կենտրոնական Ասիայի շուկաներ մուտք գործելու հնարավորությունը.  Բայրամով
15:32     26 01 2026    
Ադրբեջանն ու Իսրայելը գնահատել են Կենտրոնական Ասիայի շուկաներ համատեղ մուտք գործելու հեռանկարները։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Իմ իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ հանդիպման ժամանակ մենք գնահատեցինք իսրայելցի գործարարների համար Ադրբեջանում առկա հնարավորություններն ու հեռանկարները։ Մասնավորապես, մենք շատ հետաքրքիր կարծիքներ փոխանակեցինք այնպիսի ոլորտների վերաբերյալ, ինչպիսիք են ազատ տնտեսական գոտին, Ադրբեջանում նախագծեր իրականացնելու հնարավորությունները և Կենտրոնական Ասիայի շատ մեծ ու խոստումնալից շուկա մուտք գործելու հնարավորությունը», - հայտարարել է Բայրամովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իսրայել  


Լրահոս