Սաարը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Ադրբեջանում հրեական համայնքի նկատմամբ հոգատարության համար
  Սաարը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Ադրբեջանում հրեական համայնքի նկատմամբ հոգատարության համար
10:53     26 01 2026    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է՝ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարին։

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Զրույցի ընթացքում գոհունակությամբ նշվել է՝ Ադրբեջանի և Իսրայելի նախագահների միջև մի քանի օր առաջ Դավոսում կայացած հանդիպումը, որի շրջանակներում քննարկվել են երկկողմ օրակարգի հարցեր։

Ընդգծվել է մեր երկրների միջև տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրի, տնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում հարաբերությունների հաջող զարգացումը։ Անդրադարձ է եղել՝ գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման, բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում համագործակցությանը։ Կողմերը քննարկել են՝ փոխադարձ այցելությունների դերը և միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը համագործակցության խորացման գործում։

Գիդեոն Սաարը նշել է, որ այս այցի ժամանակ նրան ուղեկցել են խոշոր բիզնեսի և գործարար շրջանակների ներկայացուցիչներ։ Նա ընդգծել է, որ այցի շրջանակներում կայանալիք ադրբեջանա-իսրայելական բիզնես ֆորումը կնպաստի՝ երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը։ Նա շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանում հրեական համայնքի նկատմամբ պետական մակարդակով ցուցաբերվող հոգատարության համար։

Հանդիպմանը մտքերի փոխանակություն է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իսրայել  


Լրահոս