Մենք պաշտպանական սարքավորումներ կվաճառենք Ադրբեջանին. ԱՄՆ նախագահ
 Մենք պաշտպանական սարքավորումներ կվաճառենք Ադրբեջանին.  ԱՄՆ նախագահ
12:06     24 01 2026    
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անցյալ տարվա օգոստոսին մեր կողմից ստորագրված խաղաղության համաձայնագիրը պահպանելու համար։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth սոցիալական ցանցի իր էջում։

«Սա սարսափելի պատերազմ էր, 8 պատերազմներից մեկը, որը ես ավարտել եմ, բայց հիմա մենք ունենք բարգավաճում և խաղաղություն։

Մենք կամրապնդենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության գեղեցիկ համաձայնագիր Հայաստանի հետ, կկնքենք գործարքներ մեր մեծ կիսահաղորդչային արտադրողների համար և կվաճառենք Ադրբեջանին ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոնները, նավակները և այլն»,-գրել է Թրամփը:
Zinvor.info

Հեշթեգներ. Թրամփ   ԱՄՆ   Ադրբեջան  


Լրահոս