Իրան-Ադրբեջան հարաբերությունները զարգանում են դրական հունով. Վահիդ Ջալալզադե
 Իրան-Ադրբեջան հարաբերությունները զարգանում են դրական հունով.  Վահիդ Ջալալզադե
12:01     24 01 2026    
Բարեբախտաբար, Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունները զարգանում են դրական հունով։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Վահիդ Ջալալզադեն։

Նախարարի տեղակալը նշել է, որ իր այցի ընթացքում հանդիպել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ։

«Այս հանդիպումների ընթացքում մենք քննարկեցինք երկու երկրների միջև համատեղ նախագծերի մշակումը», - ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Իրան   Ադրբեջան  


Լրահոս