Իլհամ Ալիևը Դավոսում հանդիպել է Իցհակ Հերցոգի հետ
  Իլհամ Ալիևը Դավոսում հանդիպել է Իցհակ Հերցոգի հետ
16:21     21 01 2026    
Հունվարի 21-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում հանդիպել է՝ Իսրայելի Պետության նախագահ Իցհակ Հերցոգի հետ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում գոհունակությամբ նշվել են՝ Իցհակ Հերցոգի մեր երկիր կատարած այցերը և պետության ղեկավարի հետ նրա հանդիպումները։

Ընդգծվել է ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների հաջող զարգացումը տարբեր ոլորտներում։ Նշվել են՝ տնտեսական, առևտրային, էներգետիկ և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման լավ հնարավորությունները։

Ադրբեջանի և Իսրայելի նախագահները քննարկել են՝ երկկողմ համագործակցության հեռանկարների հետ կապված հարցեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իսրայել  


Լրահոս