«Խաղաղության խորհուրդ». Բաքուն ընդունում է Թրամփի հրավերը
  «Խաղաղության խորհուրդ».  Բաքուն ընդունում է Թրամփի հրավերը
11:12     21 01 2026    
Հունվարի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց «Խաղաղության խորհուրդ» անվամբ միջազգային կազմակերպություն ստեղծելու իր որոշման մասին՝ հրավիրելով Ադրբեջանի Հանրապետությանը դառնալ կազմակերպության հիմնադիր անդամ։

Արտաքին գործերի նախարարությունից Zinvor.info-յին հայտնել են, որ Ադրբեջանի Հանրապետությունն ընդունել է հրավերը և ամերիկյան կողմին տեղեկացրել Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ դառնալու իր մտադրության մասին։

«Ամերիկյան կողմին կուղարկվի պաշտոնական նամակ, որը հաստատում է Ադրբեջանի անդամակցությունը Խաղաղության խորհրդին, և պահանջվող ընթացակարգերի շրջանակներում կիրականացվեն համապատասխան միջոցառումներ։ Ադրբեջանը, ինչպես միշտ, պատրաստ է ակտիվորեն նպաստել միջազգային համագործակցությունը, խաղաղությունը և կայունությունը», - ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Բաքու   ԱՄՆ   Ադրբեջան  


Լրահոս