Ի.Ալիևը ՎԶԵԲ-ի նախագահի հետ քննարկել է Ադրբեջանի բանկային ոլորտը
  Ի.Ալիևը ՎԶԵԲ-ի նախագահի հետ քննարկել է Ադրբեջանի բանկային ոլորտը
22:20     20 01 2026    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Դավոսում հանդիպել է՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ։

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Կողմերը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և ՎԶԵԲ-ի համագործակցությունից և նշել, որ բանկը մի շարք հաջող նախագծեր է իրականացրել Ադրբեջանում։ Այս համատեքստում նրանք հիշատակել են ջրամատակարարման նախագծերը շրջաններում, այդ թվում՝ Գյանջայում ու Շեքիում, և քննարկել են Բաքվում և Ապշերոնի թերակղզում ջրամատակարարման, կեղտաջրերի և անձրևաջրերի համակարգերի արդիականացման պետական ծրագրի շրջանակներում՝ 2026-2035 թվականների նախագծերի ֆինանսավորումը։

Հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել՝ վերականգնվող էներգիայի ոլորտի ֆինանսավորման, Նախչըվանի տրանսպորտային համակարգի արդիականացման և երկրի տարածաշրջաններում թափոնների կառավարման հարցերի շուրջ։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են՝ Ադրբեջանի բանկային ոլորտը, պետության կողմից ձեռնարկատիրության զարգացման և տեղացի ու արտասահմանցի գործարարների համար բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծելու ուղղությամբ անցկացվող աշխատանքները։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս