Իլհամ Ալիևը Դավոսում հանդիպել է Իրաքի Քրդստանի վարչապետի հետ
  Իլհամ Ալիևը Դավոսում հանդիպել է Իրաքի Քրդստանի վարչապետի հետ
16:04     20 01 2026    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Դավոսում հանդիպել է՝ Իրաքի Քրդստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Մասրուր Բարզանին Իլհամ Ալիևին է փոխանցել՝ Իրաքի Քրդստանի ղեկավար Նեչիրվան Բարզանիի ողջույնները։ Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել և խնդրել է փոխադարձաբար փոխանցել իր ողջույնները Բարզանիին։

Զրույցի ընթացքում գոհունակությամբ նշվել են՝ Մասրուր Բարզանիի այցերը Ադրբեջան և Իլհամ Ալիևի հետ նրա հանդիպումները։ Նրանք նաև մտքեր են փոխանակել՝ առևտրային, տնտեսական, մշակութային և հումանիտար կապերի զարգացման հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս