Լ.Ալիևը Դավոսում հանդիպել է Ստաբի հետ
  Լ.Ալիևը Դավոսում հանդիպել է Ստաբի հետ
15:35     20 01 2026    
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Դավոսում հանդիպել է՝ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստաբի հետ։

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Զրույցի ընթացքում գոհունակությամբ նշվել են՝ Ադրբեջանի և Ֆինլանդիայի նախագահների միջև նախորդ հանդիպումները, ընդգծվել է, որ այդ հանդիպումներում արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել՝ մեր երկրների միջև կապերի զարգացման վերաբերյալ։

Իլհամ Ալիևը և Ալեքսանդր Ստաբը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ և անդրադարձել են՝ Ադրբեջանի և Սկանդինավյան-Բալթյան ութնյակի երկրների միջև համագործակցության հեռանկարներին։ Միևնույն ժամանակ նշվել են՝ Եվրամիության հետ Ադրբեջանի հարաբերությունների զարգացման հեռանկարները։
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս