Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Ռուբիոյի հետ
 Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Ռուբիոյի հետ
10:41     20 01 2026    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

Այս մասին հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությանը։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության զարգացման ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Բարձր են գնահատվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովից հետո Ռազմավարական գործընկերության մասին խարտիայի նախապատրաստման վերաբերյալ երկկողմ շփումներն ու քննարկումները, և կողմերը հույս են հայտնել նախագծի հնարավորինս շուտ համաձայնեցման և ստորագրման վերաբերյալ։ Ընդգծվել է, որ այս ուղղությամբ սահմանվելիք առաջնահերթությունները լրացուցիչ ազդակ կհաղորդեն երկու երկրների միջև հարաբերություններին։

Ջեյհուն Բայրամովը, իր հերթին, զրուցակցին է ներկայացրել Բաքվի դիրքորոշումը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության հեռանկարների վերաբերյալ։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Ռուբիո