Ալիևը Դավոսում հանդիպել է Vestas Wind Systems-ի ավագ փոխնախագահի հետ
  Ալիևը Դավոսում հանդիպել է Vestas Wind Systems-ի ավագ փոխնախագահի հետ
09:18     20 01 2026    
Հունվարի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում հանդիպել է Vestas Wind Systems ընկերության մարքեթինգի, հաղորդակցության, կայունության և հասարակայնության հետ կապերի գծով ավագ փոխնախագահ Մորտեն Դիրհոլմի հետ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել է ընկերության գործունեությունը Ադրբեջանում վերականգնվող էներգիայի, մասնավորապես՝ հողմային էներգիայի ոլորտում, նշվել է լավ հնարավորությունների առկայությունը համագործակցության ընդլայնման համար։

Ընդգծվել է, որ Ադրբեջանի գրավիչ վայր է օտարերկրյա ներդրողների համար, երկրում ձևավորվել է բարենպաստ ներդրումային և գործարար միջավայր։

Հանդիպմանը նաև մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Vestas Wind Systems-ի միջև համագործակցության հետ կապված հարցերի վերաբերյալ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Vestas-Wind-Systems